հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարչապետը հայտնել է, թե ովքեր են կորոնավիրուսով վարակված երկու նոր անձինք

Վարչապետը հայտնել է, թե ովքեր են կորոնավիրուսով վարակված երկու նոր անձինք

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին:

Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ հաստատված վերջին երկու դեպքերը նոր չեն այն տեսանկյունից, որ երեկ արձանագրված դեպքերի հետ կապ ունեցող մարդիկ են:

«Էջմիածինցի կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են: Նրանք երեքն էլ նույն քաղաքի՝ Էջմիածնի բնակիչներ են, և ըստ էության ամենասերտ շփում ունեցող մարդիկ են»,-ասաց Փաշինյանը:

Նա բոլորին հանդարտություն պահպանելու կոչ արեց և նշեց, որ կորոնավիրուսը մեզ հետ պայքարում շանս չունի:

  • Կիսվել: