ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների և ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ

Վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների և ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Քիշնևում տեղի ունեցած իր, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նրանց բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային, սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Քննարկվել են Հայաստանում տարբեր ուղղություններով գործունեություն ծավալելու հնարավորությունները:

Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: