չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարչապետը Հագվի գյուղում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման ընթացքին․ Տեսանյութ

Վարչապետը Հագվի գյուղում ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման ընթացքին․ Տեսանյութ

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Լոռու մարզ: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
 
«Այսօրվա առաջին կանգառը Հագվի գյուղում էր, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը:
 
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ:
 
Նախատեսվում է 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման հանձնել մինչև դեկտեմբեր»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: