շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են կեղծ գովազդ տարածելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են կեղծ գովազդ տարածելու նպատակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։ 

Այս մասին հայտնել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ շեշտելով, որ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ 

«Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,- ասված է հաղորդագրության մեջ։  

 

  • Կիսվել: