Պակիստանը նորից փակել է իր օդային տարածքը
Շաբաթ Պակիստանը նորից փակել է իր օդային տարածքը՝ այն բանից հետո, երբ երկրի բանակում հայտնել են, որ Հնդկաստանը գրոհների շարք է իրականացրել ավիաբազաների վրա, տեղեկացրել է AFP-ը։
«Պակիստանի օդային տարածքը փակ կմնա բոլոր տեսակի թռիչքների համար մինչեւ կիրակի ժամը 12.00-ն»,- նշվել է հայտարարությունում։
Հնդկաստանի հետ վերջին սրացումից անմիջապես հետո, որի պատճառն ահաբեկչությունն է Պահալգամում, Պակիստանը նաեւ փակել է իր օդային տարածքը։