հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Վանդալիզմ՝ Թումանյան փողոցում․ վնասել են նորատունկ հուդայածառերը

Վանդալիզմ՝ Թումանյան փողոցում․ վնասել են նորատունկ հուդայածառերը

Մայրաքաղաքի կենտրոնում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Թումանյան փողոցում վնասել են նորատունկ հուդայածառերը՝ կոտրելով դրանց ճյուղերը, հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Կանաչապատման համար տնկված ծառերը, որոնք դեռ նոր էին սկսել հարմարվել իրենց նոր միջավայրին, դարձել են անհարգալից վերաբերմունքի թիրախ։

Դեպքի առնչությամբ կազմակերպությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն։

Մայրաքաղաքի կանաչ ֆոնդը միայն քաղաքային միջավայրի գեղեցկությունը չէ․ այն բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Մեկ կոտրված ճյուղը կարող է տարիների աշխատանքի ու խնամքի արդյունք ոչնչացնել։ Հետևաբար ևս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել քաղաքային կանաչ տարածքները և խնամքով վերաբերվել յուրաքանչյուր ծառի ու բույսի»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: