շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վանաձորում վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. վարորդը դիմել էր փախուստի

Վանաձորում վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է. վարորդը դիմել էր փախուստի

Մարտի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 47-ամյա քաղաքացու և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 31-ամյա երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից շահագործվող «Կիա» մակնիշի ավտոմեքենայով:

Մարտի 30-ին, ժամը 11.20-ի սահմաններում, վրաերթի ենթարկված տղամարդը՝ 1975 թ. ծնված Արմեն Դավթյանը, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: