կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վանաձորում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի մասնակից հերոս հրշեջի հոգեհանգիստը

Վանաձորում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի մասնակից հերոս հրշեջի հոգեհանգիստը

Վանաձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։

Հոգեհանգստին ներկա էր նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության  ղեկավար կազմը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան։

  • Կիսվել: