կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Վանաձորի վթարից 9 վիրավորներից մեկը վիրահատվում է, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է

Վանաձորի վթարից 9 վիրավորներից մեկը վիրահատվում է, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է

Մարտի 2-ին՝ ժամը 10:15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենա․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 ԲԿ-ից հայտնում են․

«Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։

Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ»:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: