հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վանաձորում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս բժշկական կենտրոնում մահացել է

Վանաձորում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս բժշկական կենտրոնում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի  բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Միքայել Բ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ  է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

  • Կիսվել: