երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վանաձորում հափշտակել են տեղի առևտրականի «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ

Վանաձորում հափշտակել են տեղի առևտրականի «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ

Երեկ՝ մայիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի շենքերից մեկի բակում ավազակային հարձակում է տեղի ունեցել և տուժածը ընկած է գտենին, իսկ նրան պատկանող ավտոմեքենայով հանցագործը կամ հանցագործները դիմել են փախուստի։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Ոսկանյանը իր  բնակության՝ Թաթերական փողոցի 4-րդ շենքի բակում իրեն պատկանող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կանգնեցնելու նպատակով դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել ավտոտնակի դռանը, բացել այն և այդ ժամանակ իր թիկունքի կողմից անհայտ անձը հարվածել է իր գլխին, ով վայր է ընկել, իսկ երբ ուշքի է եկել, նկատել է , որ ավտոմեքենան առևանգել են։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր է ժամանել Լոռու մարզի դատախազ Զորի Բաբայանը։Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև փորձաքրեագետները։Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ առևանգված «Lexus» մակնիշի ավտոմեքենան գտնվում է Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցի վերջնամասում, «Նավ» ռեստորանային համալիրի դիմաց։Ոստիկանները, պարեկներն, քննիչներն ու փորձաքրեագետը ժամանում են նշված վայր , որտեղ առջևի հատվածը ամբողջությամբ վնասված հայտնաբերում են «Lexus»-ը։Տեղում տարածքը սահմանազատում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-ր դասակի պարեկ Դավիթ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արման Անդրեասյանը։Նշված վայրում նույնպես աշխատում են քննիչները և փորձաքրեագետները։

Ֆոտոլրագողի տեղեկություններով տուժածը, ով նույնպես եկել էր «Նավ» ռեստորանային համալիրի մոտ, ասում էր որ առևանգված ավտոմեքենայում եղել էր 36 մլն ՀՀ դրամ և 40 հազար դոլար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով տուժած Տիգրան Ոսկանյանը Լոռու մարզում հայտնի առևտրական է, ով զբաղվում է մեծածախ առևտրով։Ոստիկանություննու քննչական բաժինը ձեռնարկում են անրհաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ տուժածն էլ հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել։

  • Կիսվել: