Վանաձորում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա․ ԼՀԿ պատգամավոր
ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր՝ փետրվարի 12-ին՝օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։ Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։ Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել ։


