երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանաձորում 44-ամյա տղամարդը դանակով անզգուշությամբ վնասվածք էր պատճառել 36-ամյա համաքաղաքացուն

Վանաձորում 44-ամյա տղամարդը դանակով անզգուշությամբ վնասվածք էր պատճառել 36-ամյա համաքաղաքացուն

Հունիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել վանաձորցի 36-ամյա երիտասարդի, որն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել էր Վանաձորի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում. կտրող-ծակող առարկայով վնասվածքը պատճառել էր 44-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին ներկայացել է Բազումի բաժին:

Նա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդը հունիսի 17-ին հաղորդում են տվել, որ հունիսի 16-ին Րաֆֆու փողոցի վերոհիշյալ հասցեի՝ որպես պահեստ ծառայող սենյակում աշխատելու ընթացքում 44-ամյա տղամարդը շինարարական դանակով անզգուշությամբ վնասվածք էր պատճառել 36-ամյա համաքաղաքացուն:

44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

 

  • Կիսվել: