հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վախճանվել է Կիլիկյան Միաբանության անդամ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը

Վախճանվել է Կիլիկյան Միաբանության անդամ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը

Այսօր վաղ առավոտյան 53 տարեկանում Իրանում վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության անդամ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի դիվանը։
 
՛՛Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութիւնը սրտի դառն կսկիծով կը գուժեն Կիլիկեան Միաբանութեան երէց անդամներէն Տ. ՄԵՂՐԻԿ ԵՊՍ. ԲԱՐԻՔԵԱՆի (1968-2021) վախճանումը, որ պատահեցաւ Շաբաթ, 16 Յունուար 2021-ի վաղ առաւօտուն։
 
Վերջին օծման ու թաղման կարգը պիտի կատարուի Կիրակի, 17 Յունուար 2021-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Սուրբ եւ Անմահ Պատարագէն ետք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: