հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Բագրատաշենի անցակետում

Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Բագրատաշենի անցակետում

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Խաչատուրյանին ներկայացվել է անցակետում իրականացվող ծառայությունը։ ՀՀ նախագահը տեղում ծանոթացել է անցակետի աշխատանքների բարելավման ուղղված քայլերին։ 

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել նոյեմբերի 19-ին։ ՀՀ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ 

  • Կիսվել: