չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը Մատենադարանում ծանոթացել է ձեռագրերի թվայնացման և վերականգնման աշխատանքներին

Վահագն Խաչատուրյանը Մատենադարանում ծանոթացել է ձեռագրերի թվայնացման և վերականգնման աշխատանքներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան:Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

  • Կիսվել: