երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վահագն Ալեքսանյանն ընդդիմությանը առաջարկեց քննել, թե ինչպես են «Ջազվե» սրճարանի մատուցողները փայատեր դարձել

Վահագն Ալեքսանյանն ընդդիմությանը առաջարկեց քննել, թե ինչպես են «Ջազվե» սրճարանի մատուցողները փայատեր դարձել

Ինչպես գիտեք, վերջերս վերջապես վաճառվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՀՀ-ի մաքսային ծառայության պետ աշխատած ու Քոչարյանի տարիների կոռուպցիայի «բացակայության» սիմվոլ Արմեն Ավետիսյանի «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 

Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ հերթական նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան` խոսելով ապօրինի ձեռք բերված գույքի մասին:

Անդրադառնալով քննիչ հանձանաժողովի գործառույթներին նույնպես՝ Ալեքսանյանն ասաց, որ ինքն այժմ էլ իր գործընկերներին առաջարկում է բացել քննիչ հանձնաժողով, որը կքննի  մի շարք պաշտոնյաների ընտանիքի անդամներին պատկանող սեփականությունները.

«Ես հիմա էլ իմ գործընկերներին առաջարկում եմ, օրինակ, քննիչ հանձնաժողով բացենք` պարզելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների, Սերժ Սարգսյանի փեսայի ընտանիքի անդամների ու մոտիկների փայաբաժինները, ու քննել թե ինչի հիման վրա են առաջացել»:

Ամփոփելով իր ելույթը՝ նա ասաց, որ շատ կարեւոր թեմայի քննարկում է առաջարկում իր գործընկերներին, եւ հավելեց, որ կարող են քննարկել նաեւ, թե ինչպես են «Ջազվե» սրճարանի մատուցողները «փայատեր» դարձել»:

  • Կիսվել: