երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վաղը երթով կմեկնարկի փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան

Վաղը երթով կմեկնարկի փաստաբանների եռօրյա բողոքի ակցիան

Վաղը՝ 11.07.2023թ., ժամը 11.00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից մեկնարկելու է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք: Այս մասին հաղորդագրություն  է տարածել Փաստաբանների պալատը․

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»:

  • Կիսվել: