չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հունիսի 18-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսված՝ «Ռեդ Վինգս»-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին

Հունիսի 18-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսված՝ «Ռեդ Վինգս»-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին.

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 17-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 18-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

 

  • Կիսվել: