հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մոտ 195 խմ ապօրինի տախտակ

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մոտ 195 խմ ապօրինի տախտակ

Արտադրամասերում Վաղարշապատի ոստիկանների ստուգումների արդյուքնում հայտնաբերվել է մոտ 195 խմ ապօրինի տախտակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ապօրինի ծառահատումների դեմ պայքարում են ոչ միայն անտառամերձ բնակավայրերի ոստիկանները: Արդյունավետ հակազդման համար հարկավոր է վերահսկել փայտից պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթան: Հանրապետության բոլոր տարածքներում էլ կան փայտամշակման արտադրամասեր, որտեղ կարող է օգտագործվել ապօրինի ձեռք բերված փայտանյութ: Ոստիկանության Վաղարշապատի ոստիկանները ստացել էին հենց նման բնույթի տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 4-ին` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա մյուս բաժինների հետ համատեղ:

Իրավապահներն այցելեցին Արմավիրի մարզի Բաղրամյան, Առատաշեն, Արտիմետ և Փարաքար գյուղերում գործող վեց արտադրամաս: Ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 195 խորանարդ մետր տախտակներ, որոնց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: