շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ

Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ

Գեղարքունիքցիները շարունակում են փակ պահել Երևան-Սևան մայրուղին։ Նրանք պայքարի են դուրս եկել՝ ի աջակցություն տավուշցիների։

Ակցիայի մասնակիցներից մեկը բոլորին կոչ արեց դուրս գալ պայքարի։

«Մենք հայրենիք ունենք, մենք հայրենիք սիրող ենք։ Ասում են՝ «ախպեր ի՞նչ անենք, հելնենք ո՞ւմ կողքը կանգնենք», հելեք իրար կողք կանգնենք, չէ՝ ուրեմն սաղդ թուրքի կողքն եք»,- ասաց նա։

Գեղարքունիքցին հայտարարեց՝ «կուսակցական խաղեր չտալ»։

«Ընդդիմություններից թող ոչ մեկ ոչ մի բան չխոսա»,- նշեց նա։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ հարցը վերաբերում է բոլորին՝ առանց տարբերակում դնելու։

«Ի՞նչ տավուշեցի, ի՞նչ ղարաբաղցի, ի՞նչ գեղաքունիքցի, բոլորս էլ մեկ ենք, մենք հայրենիք ունենք, հայրենիք սիրող ենք, որ ասում են՝ ինչ անենք, ում կողքին կանգնենք, եկե՛ք՝  իրար կողք կանգնենք։

Զենքերը հավաքել են՝ ասում են ձայն մի՛ հանեք, ամողջ երկիրը կտոր-կտոր տվեցին՝ ասում են սուվերեն տարածքին չենք կպնում։ Վաղը  կարող է գան, ասեն Սևանն էլ սուվերեն տարածքի մեջ չի մտնում, տալիս ենք։ Մենք բոլորով տավուշցիների կողքին ենք, տարբերություն չենք դնում, ով դուրս եկավ, բոլորին անուն դրեցին, թող փորձեն հիմա դնեն, ով անուն է  դնում, թուրքի կողմից է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածքները չհանձնելու դեպքում կարող է պատերազմ սկսել, քաղաքացին ասաց․

«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։

  • Կիսվել: