շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ուժեղ քամիները Երևանում ավերածություններ են առաջացրել (լուսանկարներ)

Ուժեղ քամիները Երևանում ավերածություններ են առաջացրել (լուսանկարներ)

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել. տեղեկացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,- տեղեկացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

 

  • Կիսվել: