երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուժեղ փոքրիկ է. Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

Ուժեղ փոքրիկ է. Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

Այսօր, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել եմ Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը:
 
՛՛Ուժեղ փոքրիկ է․ պայքարել ու կարճ ժամանակում, բժիշկների օգնությամբ, առողջական վիճակը լիարժեք կայունացել է։
 
Ցավում եմ, որ վերջին շաբաթների ընթացքում սա նորածնին լքելու արդեն երկրորդ դեպքն է։ Երեխայի համար լավագույն վայրն ընտանիքն է, ուստի ծնողները երեք ամիս ժամանակ ունեն, ներկայանալու և նորածինների խնամքը ստանձնելու համար։
 
Մենք` որպես պետություն, պարտավոր ենք լինել նման ծնողների կողքին՝ խրախուսելու ստանձնել փոքրիկների խնամքը, օգնելու նրանց հոգ տանել երեխաների մասին, հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները։
 
Իսկ մինչ այդ, նախարարությունն, իր լիազորությունների շրջանակում, կանի ամենը` նորածնին երեխաների խնամքի հաստատություն տեղափոխելու, սիրով ու հոգատարությամբ շրջապատելու համար՛՛,-նշել է նա։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊԲՀ ռետոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է:
 
 
 
 
 

  • Կիսվել: