ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և մյուս զոհերի հիշատակը

ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և մյուս զոհերի հիշատակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի՝ ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հիշատակը։

ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրո Կոմիսարիո Աֆոնսոն հայտարարել է 9629-րդ նիստի սկիզբը և Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Ալժիրի պատվիրակության խնդրանքով, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների անունից, բոլոր ներկաներին առաջարկել է հոտնկայս միանալ լռության րոպեին:

«Մենք ցավակցություն և զորակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին»,- հավելել է Աֆոնսոն:

  • Կիսվել: