երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուժեղ անձրև և կարկուտ Տավուշում. փրկարարները ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերել ուղևորների, որոնց մեջ եղել են նաև երեխաներ

Ուժեղ անձրև և կարկուտ Տավուշում. փրկարարները ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերել ուղևորների, որոնց մեջ եղել են նաև երեխաներ

Անձրեւի, կարկտահարության եւ ուժգին քամու հետեւանքով Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ, հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Կարկուտը եւ անձրեւը վնասել է նաեւ Իջեւան համայնքի գյուղական բնակավայրերը:

Փրկարարների օգնությամբ ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերվել ուղեւորները, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ։

Փրկարարները, ոստիկանները, համայնքային իշխանությունները մաքրում եւ բացում են միջպետական, ինչպես նաեւ համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Այս պահին կան էներգետիկ ցանցի վթարներ, կոտրված ծառեր, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր:

 

  • Կիսվել: