ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
 Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ. ԱՆ

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ. ԱՆ

Առողջապահության նախարարությունն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ վնասվածքների կանխարգելման խորհուրդներ է տվել, որոնք ներկայացնում ենք ստորև.

՛՛Ճանապարհային երթևեկության անվտանգություն
 
 Նախադպրոցական տարիքից երեխաներին սովորեցրե՛ք ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն):
 
Փողոցն անցնել միայն հետիոտնի անցումով և կանաչ լույսի ժամանակ:
 
 Մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության տեղափոխելու դեպքում:
 
Հեծանիվ կամ ինքնագլոր վարելու պարագայում կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ:
 
Հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն:
 
 Երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):
 
 Ինչպե՞ս լարված իրավիճակները հաղթահարել և պահպանել հանգստի ռեժիմը
 
Սովորեցրե՛ք լուծել կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով:
 
Զրուցե՛ք երեխայի հետ՝ օգնեք ճանաչել և վերահսկել հույզերը:
 
Խրախուսե՛ք խնդիրների դեպքում վստահելի մեծահասակներին դիմելու սովորությունը:
 
Համոզվե՛ք, որ ձեր երեխան գիտի՝ ինչպես կապ հաստատել ձեզ հետ և ում դիմել արտակարգ իրավիճակում:
 
 Անվտանգություն տանը և դպրոցում
 
Սուր, կտրող, ծակող, այրող առարկաները երեխաներից հեռու պահել։
 
Հիշեք՝ երեխաների անվտանգությունը սկսվում է տեղեկացվածությունից՛՛:
 

  • Կիսվել: