Ուկրաինայում այսօր ևս մեկ հայ է զոհվել
Ուկրաինայում եւս մեկ հայ է զոհվել՝ ծնունդով Նիկոպոլից, կրտսեր սերժանտ Արմեն Սամվելովիչ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը։
«Նա մահացել է Մեչնիկովի անվան շրջանային հոսպիտալում մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքներից»,- ասվում է քաղաքային խորհրդի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր տեղեկացրել էինք՝ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայ՝ Բուրյաթիայի բնակիչ, 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանը։