Ուկրաինան և Ռուսաստանը գերիների լայնածավալ փոխանակում են սկսել
Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում վերադարձել են 270 ռուս ռազմագերի և 120 քաղաքացիական անձ, այդ թվում՝ Կուրսկի մարզի բնակիչներ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
Հավելենք, որ փոխանակումը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով փոխանակելու վերաբերյալ համաձայնագրի առաջին մասը կյանքի է կոչվել։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ, և կարևոր է այն ամբողջությամբ իրականացնել։ Այսօր վերադարձել է 390 մարդ՝ 270 ուկրաինացի ռազմագերի և 120 քաղաքացիական անձ, շաբաթ և կիրակի օրերին մենք ակնկալում ենք, որ փոխանակումը կշարունակվի»,- ասել է նա:
Տեսանյութը՝ այստեղ: