Այժմ գլխավոր խնդիրն Ուկրաինայի հետ հուսալի և կայուն խաղաղության պայմանագիր պատրաստելն է. Լավրով
Այժմ գլխավոր խնդիրն Ուկրաինայի հետ հուսալի և կայուն խաղաղության պայմանագիր պատրաստելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ ամենակարևորն Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որը կլինի հուսալի և կապահովի երկարաժամկետ, կայուն, արդար խաղաղություն՝ առանց որևէ մեկի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու, առանց ռուսների և ռուսախոսների իրավունքները խախտելու որևէ փորձի»: