Տուժած ոլորտներում եկամուտ կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ աջակցություն են ստանում (տեսանյութ)
Տուժած ոլորտներում եկամտի աղբյուրը կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում հակաճգնաժամային 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Y6bOGx) շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Այստեղ միայն ֆինանսական աջակցություն չէ, այլ նաև հոգեբանական։ Երբ տեսնում ես, որ թիկունքիդ կանգնած է քո պետությունը»,֊ ասում է ծրագրի շահառու, հյուրատան հիմնադիր Զառա Կարապետյանը։


