հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Թուրքիայում արգելվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովի անցկացումը

Թուրքիայում արգելվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովի անցկացումը

Ստամբուլում՝ «Հրանտ Դինք» հիմնադրամում, արգելվել է հոկտեմբերի 18-19-ին կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը, տեղեկացնում է ermenihaber-ը:

Նշվում է, որ ի սկզբանե որոշված էր գիտաժողովն անցկացնել հենց Կեսարիայում, սակայն տեղի նահանգապետն այն արգելել էր: Այդ պատճառով «Հրանտ Դինք» հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշել էր գիտաժողովի կազմակերպումը տեղափոխել Ստամբուլ:

Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցումը հիմնադրամ է ուղարկվել հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին՝ այն ժամանակ, երբ գիտաժողովի բոլոր մասնակիցներն աշխարհի տարբեր երկրներից արդեն ժամանած են եղել Թուրքիա:

Ծանուցման մեջ, սակայն, գիտաժողովն արգելելու որևէ պատճառ չի նշվել:

  • Կիսվել: