կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրք հայտնի պրոֆեսորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող քննարկումներին

Թուրք հայտնի պրոֆեսորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող քննարկումներին

Թուրք հայտնի պատմաբան, քաղաքագետ, պրոֆեսոր Բասքըն Օրանը հայկական «Ակոս» թերթում հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալվող քննարկումներին։ Այսմ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Բասքըն Օրանը նշում է, որ մի կողմից մարդիկ իրեն ողջունում են Հայոց ցեղասպանություն  վերաբերյալ անաչառ հոդվածներով ու ուսումնասիրություններով հանդես գալու համար, մյուս կողմից ստանում է քննադատական գրություններ։

Պրոֆեսորը մեջբերում է իրեն ուղարկված նամակներից մեկը, որտեղ ինչ-որ մեկը քննադատական խոսք է ուղղում իրեն, նշելով, թե հոգնել է կոտորածների մասին իր հոդվածներից, քանի որ եթե նման բան եղած լիներ, ապա անկախ դատարանները, պատմական փաստերի վրա հիմնվելով, որոշում կայացրած կլինեին։ Ապա հավելում է, որ Հայաստանը չի բացում արխիվները, Ռուսաստանը և Ֆրանսիան նույնպես, քանի որ Բասքըն Օրանի նման մարդիկ և հայերն ընդհանրապես վախենում են ճշմարտության բացահայտումից։

Թուրք պրոֆեսորն ընդգծում է, որ այդ կարգի տգիտություն հնարավոր է միայն ուղղորդված կրթության արդյունքում։ Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պրազ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության սնանկությունը, թե իբր Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստների կողմից ասպարեզ իջեցված սուտ է՝ թուրք ժողովրդին ճնշելու համար։Թուրք պրոֆեսորը բարձրաձայնում է անհերքելի փաստեր՝ գրելով.

«Անատոլիա կոչվող տարածքում  կար 103 հայկական թերթ և ամսագիր։ Այսօր մնացել է միայն 3-ը, այն էլ միայն Ստամբուլում։ Միայն Խարբերդի (նախկին Էլազըղ) հարթավայրում կար 92 դպրոց, որտեղ սովորում էր 8660 աշակերտ։ Նույն Խարբերդում 1880թ. հիմնվել էր հայկական թատրոն, իսկ 1890թ.՝ Սուրսուրյան եղբայրների լուսանկարչական ստուդիան՝ 1909 թվականից սկսած մեկ ամսագրով և մեկ շաբաթաթերթով։ Իսկ այսօր այդ տարածնքերում ընդհանրապես հայ անուն չկա»։

  • Կիսվել: