ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
 «Թումո» կենտրոնի 3 աշխատակից ինքնամեկուսացվել է. Զառա Բուդաղյան

«Թումո» կենտրոնի 3 աշխատակից ինքնամեկուսացվել է. Զառա Բուդաղյան

Երեւանի «Թումո» կենտրոնի 3 աշխատակից ինքնամեկուսացվել է եվրոպական երկրներից վերադառնալուց հետո: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց   կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

Նրա խոսքով` աշխատակիցներից մեկը վերադարձել է Իտալիայից, իսկ մյուս երկուսը եվրոապական այլ երկրներից:

«Նրանք ցուցաբերել են բարձր ինքնագիտակցություն եւ խնդրել են աշխատանքի չգալ եւ ինքնամեկուսանալ: Այս պահի դրությամբ նրանք դեռ տանն են, ոչ մի առողջական խնդիր չունեն, բժշկի չեն դիմել, սակայն գտնում են, որ պետք է պահպանեն այդ կարանտինային ռեժիմը»,-ասաց նա:

Նա հավելեց, որ կորոնավիրուսով վարակված «Ռենկո»-ի աշխատակիցը կենտրոնի տարածք մուտք չի ունեցել եւ անձնակազմի եւ երեխաների հետ շփում չի ունեցել:

Նշենք, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

 

  • Կիսվել: