չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Թթուջուր գյուղի 24-ամյա բնակիչը hայտնաբերվել է

Թթուջուր գյուղի 24-ամյա բնակիչը hայտնաբերվել է

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 25-ին ժամը 07։52-ին տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի տներից մեկի բնակիչ Նժդեհ Հ.-ն (ծնված` 1996 թ.) ժամը 00։00-01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Փրկարարների և գյուղի բնակիչների համատեղ ջանքերով քաղաքացին հայտնաբերվել է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։

  • Կիսվել: