հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ծովակի բնակիչները փակել են ճանապարհը․ բողոքում են գյուղի ճանապահների անբարեկարգ վիճակից

Ծովակի բնակիչները փակել են ճանապարհը․ բողոքում են գյուղի ճանապահների անբարեկարգ վիճակից

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները մարտի 7-ին փակել են գյուղի կողքով անցնող բարեկարգ ճանապարհը` պահանջելով հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Բնակիչները բողոքում են իրենց գյուղի ճանապարհների անբարեկարգ վիճակից:

Գյուղացիներից մեկը նշեց, որ  պատկան մարմինները խոստացել էին ճանապարհները պատճաշ մակարդակի բերել, սակայն մինչ օրս խոստումը չեն կատարել:

Նրանց հետ հանդիպեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ով լսեց գյուղացիների բողոքը ու խոստացավ կարճ ժամկետում լուծել խնդիրը:

  • Կիսվել: