երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Ծիծաղելի է հարսանեկան նվերները ներկայացնել որպես փողերի լվացման գործով առարկաներ. փաստաբան

Ծիծաղելի է հարսանեկան նվերները ներկայացնել որպես փողերի լվացման գործով առարկաներ. փաստաբան

Ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ «ժողովրդավարության բաստիոն» ներկայացվողն ուղղակի վերածվել է քաղաքական բռնաճնշումների կոնցլագերի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Այս ընթացքում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ինտենսիվ շփումներում ներկայացրել ենք փաստեր, որոնք վերաբերում են ոչ միայն քաղաքական ուժերի առաջնորդների հետ տեղի ունեցող զարգացումներին, այլ Հայաստանում ժողովրդավարության այն ցավալի նահանջին, որն ուղղակի սպառնալիք է մեր իրականությանը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ասաց, թե Քոչարյան ընտանիքի բնակարաններում իրավապահ համակարգի խուզարկություններից տպավորություն է ստացել, որ դա ունեցել է ոչ թե հանցագործությունը բացահայտելու կամ դրան առնչվող առարկաներ առգրավելու նպատակ, այլ՝ քարոզչական։

«Նպատակ ունեին ինչ-որ թանկարժեք իրեր վերցնելու, հետո դրանք Քննչական կոմիտեի կողմից ինչ-որ տեսարաններով տարածելու։ Դա, բնականաբար, չի հաջողվել։ Այդ տեսագրությունները դեռևս չեն հրապարակվել, և ես իրավապահ համակարգին հորդորում եմ մնալ օրենքի և իրավականության սահմաններում, և մարդկանց կյանքի անձեռնմխելիությունը չխախտել»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, թե խուզարկության որոշումները բողոքարկվել են։

  • Կիսվել: