երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ծղուկ գյուղի մոտակայքում այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենա՝ բարձած 160 հակ անասնակերով

Ծղուկ գյուղի մոտակայքում այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենա՝ բարձած 160 հակ անասնակերով

Օգոստոսի 30-ին, ժամը 15։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։

  • Կիսվել: