հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ծեծկռտուք` բժշկական քոլեջի ուսանողների մասնակցությամբ

Ծեծկռտուք` բժշկական քոլեջի ուսանողների մասնակցությամբ

Նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել:
Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ մասամբ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողներ, և մի քանի անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մահակներով ու քարերով հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և վնասել կայանված «Տոյոտա Քեմրի» մեքենան:
Խուլիգանություն կատարելու կասկածանքով վեց պատանի բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: