հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծակքար և Վարդաձոր համայնքներում տեղի է ունեցել Խաչերի օրհնության կարգ

Ծակքար և Վարդաձոր համայնքներում տեղի է ունեցել Խաչերի օրհնության կարգ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ, Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, Գեղարքունիքի մարզի Ծակքար և Վարդաձոր համայնքներում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի տեղի ունեցավ Խաչերի օրհնության կարգ։

Խաչի օրհնության կարգն առաջինը կատարվեց Ծակքար համայնքում, որտեղ այն կանգնեցվել է Պողոսյան ընտանիքի բարերարությամբ։ Ապա Օրհնության կարգը տեղափոխվեց Վարդաձոր գյուղի լեռան լանջին, որտեղ Սուրբ Խաչը վերջերս կանգնեցվել է վարդաձորցի Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։

Խաչի բարձրությունը 33 մետր է, որը, ըստ Գեղարքունյաց թեմի հավաստման, ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Կարեւորելով Խաչերի կանգնեցման և օրհնման նախաձեռնությունները՝ շեշտեցի, որ նման ձեռնարկները ոչ միայն ամրապնդում են հայրենի հավատը հայ մարդկանց մեջ, այլ նաև նպաստում են ազգային միասնությանն ու համախմբմանը, հույս ներշնչում մեր գալիք հաղթանակների ու լուսավոր ապագայի հանդեպ»։

  • Կիսվել: