երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծաղկաձորի մանկական ճամբարներից մեկի խոհանոցի աշխատանքը կասեցվել է

Ծաղկաձորի մանկական ճամբարներից մեկի խոհանոցի աշխատանքը կասեցվել է

 Ծաղկաձորում ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է արձանագրված սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
 
Մարզային տեսուչներն այցելել են «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող «Աղբյուր» ճամբար և պարզել, որ սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։
Բացի այս, պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող ու լվացվող նյութերից։
 
«Պահեստների առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, բացվող պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: