կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չինաստանը կողմ է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն

Չինաստանը կողմ է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն

Չինաստանը կողմ է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուն: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ մայիսի 10-ին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման թեմայով։ Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։

  • Կիսվել: