Թովմասյանին չհամոզեցին վարչապետի փաստարկները․ Նա կդիմի դատարան Փաշինյանի դեմ զրպարտոիթյան հոդվածով
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին չեն համոզել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայցրած «փաստացի ապացույցները», որոնք կապացուցեին երկրի ղեկավարի խոսքերը առ այն, որ Թովմասյանը բազմիցս առաջարկել է իր ծառայությունները նոր իշխանություններին։
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից վերադառնալուն պես, ինչպես և խոստացել էր ներկայացրեց "օբյեկտիվ և արժանահավատ" փաստը, որը ապացուցում էր նրա խոսքերը առ այն, որ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից ի վեր բազմիցս իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Ինչպես պարզվեց այդ "փաստը" Հրայր Թովմասյանի գրիչն էր, որը նա մի միջոցառման ժամանակ տվել էր վարչապետին, ապա հրաժարվել հետ վերցնել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ Հրայր Թովմասյանը բազմիցս է իրեն առաջարկել իր ծառայությունները, սակայն վարչապետը հրաժարվել է դրանցից։
Ի պատասխան դրան Թովմասյանը վարչապետին 20 ժամանակ տվեց ապացուցել իր խոսքերը, այլապես նա կդիմի Փաշինյաի դեմ դատարան զրպարտության հայցով։
Վարչապետը Կապանից "մեսեջ" ուղարկեց, խոստանալով Երևան վերադառնալուն պես ներկայացնել շատ "հուժկու" փաստարկներ։ "Միայն թե ինձ չմեղադրեք, որ հարվածը շատ ուժեղ էր։ Ես չէի ուզում դուք ստիպեցիք",- գրել էր վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։