Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ցամաքային զորքերում
Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ցամաքային զորքերում, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը։
2026 թվականի պատրաստության ծրագրին համապատասխան՝ անցկացվում են լայնածավալ օպերատիվ զորավարժություններ՝ Ցամաքային զորքերի զորամասերի մասնակցությամբ։
Նշվում է, որ զորավարժություններին, կոմանդոսի բրիգադների, մոտոհրաձգային, մեքենայացված և հրետանային բրիգադների, ինչպես նաև ապահովման զորամասերի անձնակազմի հետ մեկտեղ, մասնակցում են նաև մոբիլիզացիոն հավաքներին ներգրավված զինապարտները։



