շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թորոսյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Թորոսյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի (CSW70) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել  Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Յուրատե Զայլսկիենեի հետ։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
 
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել գերատեսչությունների միջև ոլորտային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին։  
 
Կարևորվել է Միասնական սոցիալական ծառայության և Լիտվայի համապատասխան կառույցի միջև շարունակական համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել նաև փորձի փոխանակման և ոլորտային ուսումնասիրությունների  ուղղություններով։

  • Կիսվել: