կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թո՛ղ բոլորը առողջ լինեն, թո՛ղ շատ նոր երեխաներ ծնվեն․ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը

Թո՛ղ բոլորը առողջ լինեն, թո՛ղ շատ նոր երեխաներ ծնվեն․ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը․

"Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ🎉🎄

Կասկած չունեմ, որ գալիք տարում մենք ևս մի հաստատուն և ամուր քայլ կկատարենք բարեկեցիկ, ապահով և հզոր Հայաստան ստեղծելու համար և այդ գերագույն նպատակի համար ջանք ու եռանդ չենք խնայի։

Ցանկանում եմ, որ բոլորս միմյանց փոխանցենք սեր, հոգատարություն, ջերմություն և ուշադրություն: Թո՛ղ բոլորը առողջ լինեն, թո՛ղ շատ նոր երեխաներ ծնվեն, թո՛ղ ամենուր տիրի ընտանեկան համերաշխությունը։

Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել համատեղ ապագա մեր և մեր երեխաների համար":

  • Կիսվել: