չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենաներ, վարորդներից մեկի կինն ու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենաներ, վարորդներից մեկի կինն ու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ 2 և 4 տարեկան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները «Hyundai»-ի վարորդի կինն ու երեխաներն են:

  • Կիսվել: