ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Սամվել Շահրամանյանը այս պահին Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Սամվել Շահրամանյանը այս պահին Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին հայտնում է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

 Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

  • Կիսվել: