Տիգրան Ավինյանը՝ մետրոյի նոր կայարանի և օդի որակի մասին (տեսանյութ)
Մեր նախընտրական ծրագրի 80 տոկոսը կա՛մ կատարված է, կա՛մ գերակատարված։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Ընդդիմադիր գործընկերների մի հատված, առհասարակ, հետաքրքրված չէ քաղաքային խնդիրներով։ Իրենք ավելի շատ փորձում են քաղաքականացնել ոչ քաղաքային խնդիրներին վերաբերող ամբիոնը. հիմնական նպատակը, հավանաբար, ԱԺ անցնելն է՛՛,-նշել է նա:
Ավինյանն անդրադարձել է նաև Աջափնյակի մետրոյի կառուցմանը:
՛՛Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել։ Տրամաբանական է, որ չծախսված գումարը տրամադրել ենք 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուսի ձեռքբերման համար, որոնք կտեսնենք ապրիլ-մայիս ամիսներին՛՛,-ասել է քաղաքապետը:
Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը հարց է ուղղել նաև՝ կապված օդի որակի հետ: Այս առնչությամբ Ավինյանը նշել է. ՛՛Քաղաքապետարանի պահանջով կառուցապատողների մոտ տեղադրվել է մոտ 180 օդի որակի չափիչ սարք, որը փակում է ամբողջ քաղաքը, և մենք սկսել ենք տեսնել, թե որ վարչական շրջանում, որ թաղամասում ինչ է կատարվում։
Արարատյան գոգավորության հատվածում գտնվող բոլոր քաղաքները նոյեմբերից մինչև մարտ ունեն օդի որակի խնդիրներ՛՛։
Մանրամասները՝ տեսանյութում.


