հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տիգրան Աբրահամյանը ՔԿՀ-ներում տեսակցել է Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին

Տիգրան Աբրահամյանը ՔԿՀ-ներում տեսակցել է Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը  «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։  Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:

Աբրահամյանը, մասնավորապես, գրել է. «Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները, թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։

Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր շերտերի ակտիվ և գործուն մասնակցությունը պետք է դառնա։

Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, ու թեև վերջինս կանխատեսելի է դիտարկում իր նկատմամբ քաղաքական հետապնդումները, սակայն ես՝ ինքս, այս ամենի հետ ոչ մի կերպ չեմ համակերպվում։

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»։

  • Կիսվել: