շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տևական դադարից հետո այսօր մեկնարկող Երևան-Ստամբուլ առաջին չվերթով Ստամբուլ կմեկնի 65, այնտեղից Երևան կվերադառնա 30 ուղևոր

Տևական դադարից հետո այսօր մեկնարկող Երևան-Ստամբուլ առաջին չվերթով Ստամբուլ կմեկնի 65, այնտեղից Երևան կվերադառնա 30 ուղևոր

Տևական դադարից հետո այսօր «Զվարթնոցի» օդանավակայանից ժամը 18:00-ին մեկնարկում է Երևան-Ստամբուլ առաջին կանոնավոր չվերթը, որը իրականացնում է հայկական բյուջետային «Fly One Armenia» ավիաընկերությունը:

Վայրէջքը Ստամբուլում նախատեսվում է Թուրքիայի ժամանակով 19:50-ին (Երեւանի ժամանակով՝ 20:50-ին): Հայկական ընկերությունը Ստամբուլ-Երեւան չվերթը կսկսի Ստամբուլի ժամանակով 20:40-ին (Երեւանի ժամանակով՝ 21:40-ին), իսկ «Զվարթնոցում» վայրէջքը նախատեսված է 23:50-ին: «Pegasus Airlines»-ը Ստամբուլից կմեկնի տեղի ժամանակով 23:35-ին, իսկ Երեւանում վայրէջք կկատարի մեր ժամանակով փետրվարի 3-ի լույս գիշերը՝ 02:35-ին: Մեկնումը «Զվարթնոցից» նախատեսված է 06:30-ին, վայրէջքը Ստամբուլում՝ Թուրքիայի ժամանակով 06:50-ին:

Առաջին չվերթով Երևանից Ստամբուլ են մեկնում 65 քաղաքացիներ, իսկ այնտեղից Երևան կվերադառնա շուրջ 30 ուղևոր։

Թուրքական օպերատորը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարելու է 2 չվերթ, իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ: «Fly One Armenia» այսօրվանից կատարելու է շաբաթական 2 չվերթ, իսկ ապրիլից` շաբաթական 3 չվերթ: Երեւան-Ստամբուլ թռիչքի ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից», քանի որ Ստամբուլի ուղղությունը նախորդ 1 տարում չի շահագործվել: «Օդի տուրքից» կազատվեն թե՛ հայկական, թե՛ թուրքական ավիաընկերությունների ուղեւորները:
 
 

  • Կիսվել: